Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ստեփանավան համայնքի բնակավայրի գլախավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի 16.01.2020թ. N 1/փ- 4 դրական եզրակությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի վարչական սահմանում գտնվող, քաղաքացի Աստղիկ Չոբանյանի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, արդյունաբերական օբեկտների գործառնական նշանակության 0.06575 հա հողամասը 06-077-0219-0035 ծածկագրից, փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |