Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/1 ՀԱՍՑԵԻ, 06-007-0104-0028 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2019թ. N 74-Ա որոշումը, 30.09.2019թ. N 30092019-06-0044 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ և 67-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):

• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վիրահայոց փողոց թիվ 19/1 հողամաս հասցեում գտնվող 0.85753 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը, ծածկագիր 06-007-0104-0028:

2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:

3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2 մասով սահմանված պայմաններն ու պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner