Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով 27.11.2023թ. թիվ 27112023-06-0033 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ հավանություն Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 06-106-0133-0008 կադաստրային ծածկագրով, 0.4 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելուն: Մեկնարկային գին սահմանել՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |