Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Կաթնաղբյուր բնակավայրի բնակչուհի Էմմա Լևոնի Հակոբյանը խնդրանքով, որ բնակելի տան տանիքի վերանորոգման համար տրամադրվի օգնություն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 49-Ա որոշմանը համապատասխան, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բյուջեից Էմմա Լևոնի Հակոբյանին հատկացնել սոցիալական օգնություն 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: |