Հիմք ընդունելով Կարեն Գրիգորի Ավետիսյանի /ծնված 01․03․1964թ. ՌԴ անձնագիր 36 09 071626 տրված 07․05․2009թվականին 630-045-ի կողմից / լիազորված անձ Հասմիկ Կարլենի Բադալյանի /ծնված 10․12․1962թ. անձնագիր AU 0446247 տրված 29․09․2021թ 053-ի կողմից/ 06․05․2025թվականին ներկայացված թիվ 995 դիմումը, 22․04․1990 թվականի թիվ 8 Տնային գիրքը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59 –րդ հոդվածի 3-րդ մասով, 64 –րդ հոդվածի 8 –րդ և 16 –րդ մասերով, 3 –րդ և 57 –րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 24 –րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ստեփանավան համայնք ք. Ստեփանավան 06-007-0232-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0․07851 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0232-0017 կադաստրային հողամասի մակերեսը 0․07851 հա
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․07851 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Կարեն Գրիգորի Ավետիսյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0232-0017 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված 34․70 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 26․82 քմ ներքին մակերեսով նկուղի, 26․26 քմ բաց պատշգամբի, 2․08 քմ աստիճանավանդակի, 23․43 քմ ներքին մակերեսով բնակելի տան , 10․49 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 4․10 քմ բաց պատշգամբի, 16․63 քմ ավտոտնակի, 32․23 քմ անասնաշենքի, 1․62 քմ պարիսպի, 0․10 քմ պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Կարեն Գրիգորի Ավետիսյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: