Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Քաղաքաշինություն

Համառոտ նկարագրություն`

Ես Մարգարիտա Մելիքջանյանս, որպես ձեր համայնքի բնակիչ, ցանկանում եմ դիմել ձեզ նոր խաղահրապարակի բացման խնդրանքով:Այս նոր խաղահրապարակի կառուցումը կնպաստի համայնքի երեխաների ֆիզիկական ակտիվությանն ու սոցիալական կյանքին:Բացի այդ, սա նաև կնպաստի ընտանիքների համար ավելի հաճելի միջավայրի ստեղծմանը:Կխնդրեի քննարկել այս հարցը և հնարավորության դեպքում լուծել խնդիրը:Նախապես շնորհակալություն ուշադրության համար:

Խնդրի հասցեն`

Ստեփանավան, ձախ ափ

Ներկայացման ամսաթիվ`

23/03/2025 15:45

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Մարգարիտա Մելիքջանյան

Գրանցող`

Հասմիկ Մովսիսյան  

Գրանցման ամսաթիվ`

11/08/2025

Բացատրություն`

Նոր խաղահրապարակի բացման խնդրանք։

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

11/08/2025

Բացատրություն`

Հարգելի Մարգարիտա Մելիքջանյան։ Ստեփանավանի համայնքապետարանը 2026 թ․ համար ներկայացրել է հայտ՝ Ստեփանավան համայնքի բազմաբնակարան շենքերի բակերում նոր խաղահրապարակների կառուցման, պուրակների հիմնանորոգման և այլ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։ Հայտը հաստատվելուց հետո կկազմվի նախագծանախահաշվային փաստաթղթեր և կսկսվի շինարարությունը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner