Այսօր: Երեքշաբթի, 4 Մարտի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 փետրվարի 2025 թ.

ԷԴԳԱՐ ԳԱՌՆԻԿԻ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      2025 թվականի փետրվարի 10-ի  դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Էդգար Գառնիկի Գալուստյանի (Հասցե՝ ք Երևան, Շենգավիթ, Ն Չարբախ 3 փողոց, 60ա տուն) անվամբ գրանցված անշարժ գույքի հողի հարկի գումարը կազմում է՝ 250417 /երկու հարյուր հիսուն հազար չորս հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 239987 /երկու հարյուր երեսունինը հազար ինը հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 10430 /տասը հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2023-2024թթ. ընկած ժամանակահատվածում իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետով, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

 Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի  համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հողի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 19-ին  հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Էդգար Գառնիկի Գալուստյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

2025 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 17 արձանագրությունը։

 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի       55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում  եմ.

  1. Քաղաքացի Էդգար Գառնիկի Գալուստյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 250417 /երկու հարյուր հիսուն հազար չորս հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հողի հարկի գումար:
  2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
  3. Սույն  որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
  4. Սույն որոշման պահանջները կամովին  չկատարելու դեպքում  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:        

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳՐԻԳՈՐ ՊԱՊՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner