Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.04.2023թ. թիվ 06042023-06-0054 վկայականը, 25.04.2023թ. թիվ 04/2523 գնահատման եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0241-0007 ծածկագրով, Սուրբ Նշան փողոց 96 սպասարկման համալիր հասցեում գտնվող 1.92045 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի հողեր գործառնական նշանակության հողամասը և հողամասում գտնվող շինությունները: Հողամասի համար մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 36060300 / երեսունվեց միլիոն վաթսուն հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, շինությունների համար 2040000/ երկու միլիոն քառասուն հազար/ ՀՀ դրամ: Օտարման գինը ընդհամենը կազմում է 38100300 /երեսունութ միլիոն հարյուր հազար երեք հարյուր հարյուր/ ՀՀ դրամ: |