Հիմք ընդունելով Վաղարշակ Լևոնի Ջիլավյանի կողմից ներկայացված 29.01.2025թ. դիմումը, թիվ 03.12.1998թ. տրված N 017245 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Ֆրանգյան Սամվել Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագրեր 06011N3Q8RFP և 06011UXUXEGM ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570 Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 134 հասցեով, 06-007-0264-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած անշարժ գույքերի նոր փոստային հասցեները և հողամասերի մակերեսները, համաձայն «Ֆրանգյան Սամվել Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծերի.
ա) 0.0332 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Միլիոնի փողոց 134 բնակելի տուն:
բ) 0.0318 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Միլիոնի փողոց 134/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժնում: