Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 131-Ն որոշումով, և հիմք ընդունելով «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի տնօրեն Ա. Դանիելյանի հայտը` 13.01.2025թ. Դ- 25 հայտը` որոշում եմ.
1. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տալ Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 180/1-1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում (լցակայան) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն 01.01.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար:
2. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավոր է Ստեփանավանի համայնքապետարանի 900255002876 հաշվեհամարին վճարել տեղական տուրք 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: