2022 թվականի հունվարի 02-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է Թամարա Դավթյանին պատկանող Դեսինի փողոց թիվ 56/19 հասցեի բնակարանը և գույքը: Թամարա Դավթյանը միայնակ հաշմանդամ է և իր ուժերով չի կարողանում վերանորոգել բնակարանը, իսկ Մ. Խորենացի փողոց թիվ 2/14 հասցեի բնակիչ Նոյեմզար Սարգսյանի բնակելի տունը խարխլված է և վտանգավոր է բնակության համար: Նոյեմզար Սարգսյանի ընտանիքի անդամներից ոչ մեկ չի աշխատում և ամուսինը ունի հաշմանդամության խումբ: Վերը նշված բնակարանը և բնակելի տունը Մասնակի վերանորոգելու համար անհրաժեշտ է գումար որը վերջիններս չեն կարողանում հայթայթել: Թամարա Դավթյանը և Նոյեմզար Սարգսյանը դիմել են Ստեփանավան համայնքի ավագանու անդամներին՝ դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Ստեփանավան համայնքի բյուջեից Թամարա Դավթյանին և Նոյեմզար Սարգսյանին հատկացնել դրամական աջակցություն 100000-ական (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
|