Հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 24.10.2018թ. թիվ 7/03.1/12791-18 և 04.03.2019թ. թիվ 7/03.1/1617-19 գրությունները, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, 08.04.2019թ. N 08042019-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշման 38-րդ կետի ա ենթակետով, 39-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Համաձայն 08.04.2019թ. N 08042019-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0117-0012 ծածկագրի 0.5 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատին, ՀՓՋ-ի համար նոր շենք կառուցելու նպատակով:
2. Ստեփանավան համայնքի ղեկավարի նշված հողամասի նկատմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի հետ օրենքով սահմանված կարգով կնքել՝ հողամասի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: