Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Աշոտաբերդ թաղամասի թիվ 19/4 հասցեի բնակիչ Նաիրա Դավթյանը հայտնելով, որ մահացել է մայրը, չունի հնարավորություն հոգալու հուղարկավորության ծախսերը, որի համար խնդրում է դրամական աջակցություն: Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 19/4 հասցեի բնակիչ Նաիրա Դավթյանի 24.06.2024թ. թիվ Դ-662 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրա Դավթյանի մոր թաղման ծախսերը հոգալու համար հատկացնել 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |