Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 149
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2023 թվականի N 149

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մարիամ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 20-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 27.12.2022թ. թիվ 130-Ն որոշմամբ որոշում եմ.

1. Ստեփանավան համայնքի Միլիոնի փողոցի թիվ 59 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մարիամ Առաքելյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:

2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Ղալաչյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը ընթացիք տարվա առաջին եռամսյակի համար՝ 01.01.2023-31.03.2023թթ.:

3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման,առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner