Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 նոյեմբերի 2023 թ.

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՎԻԹ ԱՐԹՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքում հաշվառված Յաննա Յուրիի Զաքարյանը իր անչափահաս երեխային` Դավիթ Արթուրի Դավթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարելու թույլտվություն ստանալու համար:
   Նշված գույքը համաձայն թիվ 20062016-06-0025 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Վիրահայոց մայրուղի թիվ 16/1 հասցեում գտնվող քոթեջ է, որը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է՝ Յաննա Յուրիի Զաքարյանին, Լիլիթ Արթուրի Դավթյանին և Դավիթ Արթուրի Դավթյանին։ Վերջիններս ցանկանում են վաճառել քոթեջը։ Ներկայումս վերոնշյալ հասցեի բնակարանում ոչ ոք չի բնակվում։
    Անչափահաս Դավիթ Արթուրի Դավթյանը իր ընտանիքի հետ միասին փաստացի բնակվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Նժդեհ փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող բնակարնում։
     Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07.11.2023թ. տրված դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի n 164-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի 4-րդ մասի գ. ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Թույլատրել Յաննա Յուրիի Զաքարյանին (անձնագիր՝ AP0680272, տրված 08.02.2017թ. 053-ի կողմից) օտարել իր անչափահաս երեխային` Դավիթ Արթուրի Դավթյանին ծնված՝ 24.02.2006թ. (անձնագիր՝ AS0657407), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Վիրահայոց մայրուղի թիվ 16/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner