Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2022 թվականի N 93-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝

• Ստեփանավան համայնքի 06-007-0341-0001 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Գերմանական Կարմիր խաչի թաղամաս, 46 հողամաս հասցեում գտնվող 0.085 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 1596045 /մեկ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար քառասունհինգ/ ՀՀ դրամ:

• Ստեփանավան համայնքի 06-007-0703-0013 ծածկագրով, համայնք Ստեփանավան գ. Արմանիս 2-րդ փողոց, 1 հողամաս հասցեում գտնվող 0.00619 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 31870 երեսունմեկ հազար ութ հարյու յոթանասուն/ ՀՀ դրամ:

• Ստեփանավան համայնքի 06-007-0301-0002 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Հ.Թումանյան փողոց, 57 հողամասում գտնվող 0.015638 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվացքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 4500000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

• Ստեփանավան համայնքի 06-007-0056-0025 ծածկագրով, համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Անտառային փողոց, 4- րդ նրբանցք 19/1 հողամասում գտնվող 0.03386 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 974400/ ինը հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner