Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Ռուզաննա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, 25.05.2006թ. թիվ 2135283 և 08.11.2006թ. թիվ 2136460 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներով պետական գրանցում ստացած՝ համապատասխանաբար 0.002 և 0.0056 հա մակերեսներով, 11-րդ տարածագնահատման գոտում գտնվող հողամասերը համարժեք՝ 13-րդ տարածագնահատման գոտում գտնվող, Մ. Խորենացու փողոց 3-րդ նրբանցք թիվ 2 հասցեով, 0.01797 հա մակերեսով հողամասի հետ փոխանակելուն ՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |