Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 129-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2023 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |