Հիմք ընդունելով Արայիկ Մենժիկի Ներսիսյանի կողմից ներկայացված 25.08.2025թ. թիվ 1960 դիմումը՝ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Մ․ Բաղրամյան փողոց 19/10-1 հասցեում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 19.08.2020թ. N 19082020-06-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Կարտոգրաֆ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 22.12.2023թ. թիվ 2023WEGWEX ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 21.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Մ․ Բաղրամյան փողոց 19/10-1 հասցեում գտնվող, Արայիկ Մենժիկի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0015-0033 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.003444 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 31.37 քմ ներքին մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 31.37 քմ ներքին մակերեսով ավտոտնակի համար 61768 /վաթսունմեկ հազար յոթ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ։ Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները, մակերեսը և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Կարտոգրաֆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: