Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1048
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1048

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0108-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 68/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.01879 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԴԱՎԻԹԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՕՖԵԼՅԱ ԱՐՏԱՇԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆԺԵԼԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՆՆԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԼԻԼՅԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Օֆելյա Արտաշի Ավետիսյանի /անձնագիր AP 0557373/ կողմից՝ 21.10.2024թ. ներկայացված թիվ Ա-1209 դիմումը, 29.07.2005թ. թիվ 1148992 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքների գրանցման վկայականը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.01879 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն և ղեկավարվելով ՀՀ hողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ՝ որոշում եմ.

  1.  Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0108-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, քոթեջի սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.01879 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Արշալույս Դավիթի Ավետիսյանի, Օֆելյա Արտաշի Ավետիսյանի, Անժելա Արշալույսի Ավետիսյանի,  Աննա Արշալույսի Ավետիսյանի, Լիլյա Արշալույսի Ավետիսյանի, Իրինա Արշալույսի Ավետիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
  2.  Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունքը:
  3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner