Հիմք ընդունելով Բորիս Լեոնիդովիչ Սինյավսկիի լիազորված անձ Տիգրան Ալեքսանդրի Բաշոյանի կողմից ներկայացված 26․05․2025թ․ թիվ 1181 դիմումը, 15․11․2013թ․ թիվ 15112013-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, 10․04․2025Թ․ լիազորագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20250331-90-8883694, Ժողովրդական պատգամավորների Աստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի կայացած 25,03,94թ․ արձ թիվ 3, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. Ճշտել ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Ֆ․ Նանսենի փողոց 7/4 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0081-0152 կադաստրային ծածկագրում:
2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0081-0152 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.0085 հա:
3. Կատարել ճշտված կադաստրային ծածկագրով, մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Ֆ․ Նանսենի փողոց 7/4 հասցեի 06-007-0081-0152 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով, կադաստրային ծածկագրով և մակերեսով, 0.0085 հա հողամասի նկատմամբ ճանաչել Բորիս Լեոնիդովիչ Սինյավսկիի սեփականության իրավունքը:
5. Հողամասում առկա է 1957թ. կառուցված բնակելի տուն՝ 48.48 քմ ներքին մակերեսով: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում: