Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշման թիվ 2 հավելվածով հաստատվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, իսկ թիվ 3 հավելվածով հաստատվել է նշված կազամակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը: Ներկայումս աշխատանքների ծավալի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածներում: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանի որոշում է`
1. Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշման թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություն, այն է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 52, հաստիքների թվաքանակը` 52:
2. Փոփոխել Ստեփանավան համայնքի ավագանու 26.06.2019թ. թիվ 43-Ա որոշման թիվ 2 հավելվածի հաստիքի անվանումը բաժնի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերը`
Բանվոր 6 1 120000 720000
Վարորդ 6 1 140000 840000
Բրիգադիր 2 1 100000 200000
3. Հաստատել 2019թ. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի:
4. Հաստատել 2019թ. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը համաձայն թիվ 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: