Հիմք ընդունելով «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2022թ. իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են.
• «Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր վարչական բնակավայրի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգում»:
• Ստեփանավան համայնքի Խորենացի փողոցի հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Մխիթար Սպարապետի փողոցի հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյանի անվան կենտրոնական գրադարանի հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում մշակույթի և ժամանցի կենտրոնի հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Քալաշյան, Աղայան և 409 դիվիզիա փողոցների հիմնանորոգում տուֆե սալարկումով:
• Ստեփանավան համայնքի քաղաքային հրապարակի հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Ռումինական փողոց 10, Ռումինական փողոց 18, Ռումինական փողոց 19 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |