Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11122015-06-0020, 15122015-06-0020, 10072015-06-0070 և 24052017-06-0022 վկայականները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/1/81/18138-17 գրությունը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 09.07.2009թ. թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով համայնքի ավագանին` որոշում է 1. Տալ համաձայնություն Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոց թիվ 16 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզ», Ստեփանավան քաղաքի Տերյան փողոց թիվ 18 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ», Ստեփանավան քաղաքի Մ.Մաշտոցի փողոց թիվ 5/17 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» և Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոց թիվ 13/3 հասցեում «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կողմից օգտագործվող՝ Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող մանկապարտեզների շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով փոխանցել՝ «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1 մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ» և «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին:
2. Որոշման 1-ին կետում նշված մանկապարտեզներին հանձնվող շենք, շինությունները և դրանցով զբաղեցված հողամասերը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:
3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչը նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլվության:
4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրերի կնքման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |