Ղեկավարվելով «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու «Համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողով կազմելու մասին» 29.11.2019թ. թիվ 89-Ա համայնքի ավագանու որոշումը:
2. Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հաստատել հետևյալ կազմով.
Ռ. Քոչարյան – Ստեփանավանի համայնքի ղեկավարի տեղակալ` հանձնաժողովի նախագահ
Հանձնաժողովի անդամներ.
1. Մ. Վահրամյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
2. Հ. Մովսիսյան – Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
3. Ս. Մելիքսեթյան – Ստեփանավանի համայնքապետարանի իրավաբան-իրավախորհրդատու (համաձայնությամբ)
4. Օ.Վահանյան – Ստեփանավան համայնքի ՔԿԱԳ տարածքային ստորաբաժանման բաժնի պետ (համաձայնությամբ)
5. Խ. Ռևազյան - Ստեփանավան համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
6. Լ. Մաղաքյան - ՀՀ սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալության պետ (համաձայնությամբ)
7. Հ. Մուրադյան - Ստեփանավան համայնքի բժշկական կենտրոնի մանկաբույժ (համաձայնությամբ)
8. Ն. Մելիքսեթյան - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր (համաձայնությամբ): |