Հիմք ընդունելով Արմեն Դավթյանի կողմից 01.09.2025թ. ներկայացված 2014 դիմումը, 07.05.2007թ. տրված թիվ 1036409 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011HN3GJFA ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Իսահակյան 1-ին նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Ա. Իսահակյան 1-ին փակուղի 1 բնակելի տուն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: