Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 27.05.2021 թվականի թիվ 102 որոշման համաձայն Ստեփանավան համայնքը ներկայացրել է առաջարկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրին, որի արդյունքում Ստեփանավանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրվելու է արևային կայաններ: Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 37.440.000 (երեսունյոթ միլիոն չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը լինելու է 5%-ի չափով՝ 1.872.000 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի արևային կայանների տեղադրման ծրագիրը և համայնքի կողմից կատարել ներդրում 5%-ի չափով ՍՆՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան: |