Հիմք ընդունելով քաղաքացի՝ Ալինա Իլիկոյի Բալայանի /ծնված 26․09․1957թ․ անձնագիր AU 0211245 տրված 25․03․21թ․ 053-ի կողմից/ կողմից ներկայացված 03․09․2025թ․ թիվ 2038 դիմումը, 24.06.2022թ. տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12 ապրիլի 1991 թվականի թիվ 4 որոշումից քաղվածքը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1․Ճանաչել Ալինա Իլիկոյի Բալայանի,Վահե Վարուժանի Քոչարյանի, Ռաֆիկ Վարուժանի Քոչարյանի, Վարուժան Սեմյոնի Քոչարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Ստեփանավան քաղաքի 06-007-0296-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ըստ փաստացի չափագրման 0․775 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0503-0021 կադաստրային ծածկագրի տակ գտվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0․88769 հա։
2․Հաստատել Ստեփանավան քաղաքի 06-007-0296-0011 կադաստրային ծածկագրի տակ գտվող 0․775 հա հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: