Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 15.03.2019թ. N 15032019-06-0041, 15.03.2019թ. N 15032019-06-0021, 15.03.2019թ. N 15032019-06-0043, 18.03.2019թ. N 18032019-06-0027 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի ղեկավարի 05.03.2019թ. թիվ 54 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0115-0005 ծածկագրի Վիրահայոց փողոց 3/1 հասցեում գտնվող 0.04824 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0105-0018 ծածկագրի Դեսինի փողոց 7/3-1 հասցեում գտնվող 0.0042 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0059-0030 ծածկագրի Անտառային փողոց 3-րդ նրբանցք թիվ 26 հասցեում գտնվող 0.08087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0128-0038 ծածկագրի Աշոտ-Երկաթ փողոց թիվ 31/4 հասցեում գտնվող 0.0239 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0313-0008 ծածկագրի Բաղրամյան փողոց թիվ 182/3 հասցեում գտնվող 0.0022 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0333-0001 ծածկագրի Խանջյան փողոց թիվ 26 հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը: