Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, 4-րդ մկշ. 6 փողոց թիվ 19 հասցեում հաշվառված Նունե Դավթյանից (ծնված 21.07.1975թ. անձնագիր AR0261907): Վերջինիս մոտ հայտնաբերվել է ձվարանների high grade սերոզ կարցինոմա, IIIB փուլ և ունի բազմաթիվ ուղեկցվող հիվանդություններ: Ստացել է քիմիաթերապիայի 5 կուրս: Բուժումը ստանում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում (ներկայացված են բժշկական փաստաթղթերը): Նունե Դավթյանի առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությանը անհրաժեշտ է թանկարժեք դեղորայքային բուժումը շարունակելու նպատակով:
Հիմք ընդունելով Նունե Դավթյանի կողմից ներկայացված 17.05.2023թ. թիվ Դ-405 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Նունե Դավթյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Նունե Դավթյանին վճարել հատկացված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |