Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փասթաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 05.12.2018թ. թիվ 1/փ -13 դրական եզրակությունը՝ համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 06-077-0516-0002 ծածկագրի 0.03 հա արոտը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կապի հողերի գործառնական նշանակության: |