Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին է դիմել Mazmanian HOLDING մեդիա արտադրության ստուդիայի ղեկավար Արման Մազմանյանը՝ Ստեփանավան քաղաքի մասին հեռուստաֆիլմ նկարահանելու առաջարկով: Հեռուստաֆիլմի նկարահանման, հայաստանյան և ամերիկյան հեռուստաալիքներով, սոց կայքերով ցուցադրելու համար անհրաժեշտ է հատկացնել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով Mazmanian HOLDING մեդիա ստուդիայի ղեկավար Ա. Մազմանյանի առաջարկը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարաման մասին» օրենքի 18 հոդվածի՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Ստեփանավան քաղաքի մասին հեռուստաֆիլմ նկարահանելու և հեռուստաալիքներով ցուցադրելու աշխատանքներին աջակցելու համար հատկացնել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: |