Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հունիսի 2025 թ.

ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  քաղաքացի Արշակ Պետրոսյանի 2025 թվականի հունիսի 18-ի հայտը,ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն և 14 փետրվարի 2025 թվականի N 11 որոշումները՝ որոշում եմ.

1. Բավարարել քաղաքացի Արշակ Պետրոսյանի հայտը և նրան տալ Բաղրամյան փողոց ավագ դպրոցի հարակից պուրակի,  համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում ավտոմատ ինքնասպասարկող սարք /Սուրճի, ջրի, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների մեքենա/ տեղադրելու  թույլտվություն։

2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին վճարների գանձումները կատարել համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ N 131-ն որոշման հավելվածի 15-րդ կետի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ee1a953f-aa7b-4ca6-a3f0-bb4220b85d03



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner