Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.12.2024 թվականի թիվ 1297 որոշման 1-ին կետի ա/ պարբերությունում առկա բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոխարինել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզաին ստորաբաժանումում: