Հիմք ընդունելով «ՈՒՐԱՐՏՈՒ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեվան Կրիկորի Չելոյանցի 09.02.2024 թվականի թիվ Չ-142 դիմումը, 08.02.2024թ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08022024-06-0006 վկայականը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, ՀՀԿ «Գույքի նվիրելու մասին» 11. 01.2024թ. N 48-Ա որոշմամբ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 08-ի 08022024-06-0006 սեփականության վկայական) Հ. Մեսրոպյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող 06-007-0050-0002 կադաստրային ծածկագրով, 5.9244 հա մակերեսով հողամասը և 06-007-0050-0002-001 կադաստրային ծածկագրով, 344.9 քառակուսի մետր մակերեսով շինությունը նվիրաբերել «ՈՒՐԱՐՏՈՒ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեվան Կրիկորի Չելոյանցին՝ տարածաշրջանում ֆուտբոլը զարգացնելու և կայացնելու պայմանով։ 2. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող 06-007-0050-0002 կադաստրային ծածակագրի 5.9244 հա հատուկ նպատակային նշանակության հողամասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |