Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Աշոտաբերդ թաղամաս թիվ 19/16 հասցեում հաշվառված Քրիստինե Խաչատրյանը (ծնված 31.03.1990թ. նույնականացման քարտ 010803799): Վերջինիս երեխայի մոտ՝ ծնված 30.09.2011թ..-ին, հայտնաբերվել է առաջնային սկլերոզացնող խոլանգիտ, լյարդի բիլիար ցիռոզ: Երեխան բուժում է ստանում Երևանի Արաբկիր բժշկական համալիրում (ներկայացված է երեխայի բժշկական փաստաթղթերը): Երեխայի առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությանը անհրաժեշտ է բուժման ծախսերը հոգալու և սննունդ ձեռք բերելու համար: Հիմք ընդունելով Քրիստինե Խաչատրյանի կողմից ներկայացված 17.03.2023թ. թիվ Խ-746 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Քրիստինե Խաչատրյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |