Հիմք ընդունելով Հարություն Կազբեկի Սարգսյանի լիազորված անձ Լիաննա Հարությունի Սարգսյանի կողմից 20.11.2024թ. ներկայացված թիվ Ս-1344 դիմումը, ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նիստ. արձանագրություն թիվ 8, կայացած 1 հունիսի 1989թ. արխիվային քաղվածքը, 21.09.2023թ. լիազորագիրը՝ գրանցված սեղանամատյանում 23/159-ն/23-2023-3-154 համարով, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0146-0009 կադաստրային ծածկագրի 0,06154 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0146-0009 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0,06154 հա, բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,06154 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Հարություն Կազբեկի Սարգսյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան 06-007-0146-0009 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 103.90 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Հարություն Կազբեկի Սարգսյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: