Հիմք ընդունելով Արամայիս Շմավոնի Ղազարյանի կողմից ներկայացված 23.04.2025թ. թիվ917 դիմումը, 03․12․1980 թվականի Գույքային Թերթ համար 30 տոմար 76 թերթ, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0255-0020 կադաստրային ծածկագրի 0․1088 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0255-0020 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0․1088 հա,
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0․1088 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Արամայիս Շմավոնի Ղազարյանին, մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0255-0020 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 86․40քմ ներքին մակերեսով բնակելի տան, 16․40 քմ ներքին մակերեսով նկուղի, 31․00 քմ ներքին մակերեսով բնակելի տան, 19․50 քմ մակերեսով բնակելի տուն բ/պ կամ ա/հ, 28․10 քմ ներքին մակերեսով անասնաշենքի, 9․20 քմ մակերեսով պարիսպի, նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Արամայիս Շմավոնի Ղազարյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: