|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2025 թվականի N 89 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0401-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԿԱՐԵՆ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Կարեն Գուրգենի Սարգսյանի կողմից ներկայացված 26.07.2024թ. թիվ Ս-797 դիմումը, Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, 2015թ. Օգոստոսի 20-ի կտակը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, որոշում եմ. 1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0401-0022 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.48154 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը: ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-04014-0022 կադաստրային ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0.48154 հա բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Կարեն Գուրգենի Սարգսյանին և Հայկ Գուրգենի Սարգսյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|