Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Երիտասարդական փողոց թիվ 10 հասցեի բնակիչ Դիաննա Ջիլավյանը: Վերջինիս երեխայի մոտ ՝ ծնված 05/02/2011թ.-ին, հայտնաբերվել է քաղցկեղ (Հոջկինի դասական լիմֆոմա)։ Երեխայի առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, որի արդյունքում դրամական աջակցության կարիք ունի: Հիմք ընդունելով Դիաննա Ջիլավյանի կողմից ներկայացված 22.08.2022թ. թիվ Ջ-590 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Դիաննա Ջիլավյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ` երեխայի բուժման նպատակով։ |