Հիմք ընդունելով Կարինե Հայրենիքի Աբրահամյանի կողմից ներկայացված 13․11․2025թ․ թիվ 2778 դիմումը, ․06․11․2012թ․ N 06112012-06-0266 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. Ճշտել Լոռու մարզ համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Վիրահայոց մայրուղի 2/1 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0742-0001 կադաստրային ծածկագրի տակ:
2. Հաստատել բնակավայրերի հասարակական կառուցապատման 06-007-0742-0001 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: