Հիմք ընդունելով Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչների դիմումները և ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել արտոնություն անշարժ գույքի հողի հարկի 2008-2020թթ. ընկած ժամանակահատվածում առաջացած տույժերի նկատմամբ և կից հավելվածով ներկայացված անձանց ազատել անշարժ գույքի հողի հարկի նկատմամբ առաջացած տույժերից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |