Հիմք ընդունելով Հայկուհի Բախշիի Մատինյանի կողմից ներկայացված դիմումը, 06-007-0044-0013 կադաստրային ծածկագրով 31.01.2005թ. թիվ 1229244 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան համայնք քաղաք Ստեփանավան, Միլիոնի 63 բնակելի տան նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, քաղաք Ստեփանավան Միլիոն փողոց թիվ 69/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: