Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 12.09.2023 թվականի N 85-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 4 արձանագրությունը որոշում եմ՝
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արցախի փողոց թիվ 11 հողամաս հասցեում գտնվող, 0.01 հա մակերեսով, 06-007-0129-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 122100/մեկ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամով օտարել 2023 թվականի նոյեմբերի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Քրիստինե Ռազմիկի Բարիկյանին։
2. Քրիստինե Ռազմիկի Բարիկյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Քրիստինե Ռազմիկի Բարիկյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: