Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 80-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշումով և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 12.09.2023 թվականի N 93-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան գյուղ Ուրասար հողամաս հասցեում գտնվող, 1.00473 հա մակերեսով, 06-106-0137-0049 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը 25 տարի ժամկետով, տարեկան 7000 (յոթ հազար) ՀՀ դրամով վարձակալության իրավունքով տրամադրել 2023թ. նոյեմբերի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչված Էդիկ Մարտիրոսի Մանուկյանին։
2. Էդիկ Մարտիրոսի Մանուկյանին՝ Ստեփանավանի համայնքապետարանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավահարաբերությունները ենթակա են պետական գրանցման:
4. Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին: