Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2024 թվականի N 103-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Հ. Մեսրոպյան փողոց 45 հողամաս հասցեում գտնվող, 0.0721 հա մակերեսով, 06-007-0055-0010 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 4326000 /չորս միլիոն երեք հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամով օտարել 2025 թվականի հունվարի 20-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Սուսաննա Արարատի Եսայանին։
2. Սուսաննա Արարատի Եսայանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Սուսաննա Արարատի Եսայանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: