Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող, թիվ 22052023-06-0036 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով պետական գրանցում ստացած, 06-106-0136-0007 կադաստրային ծածկագրով, 0.25482 հա մակերեսով, գյուղ Ուրասար թիվ 1 հասցեում՝ բնակավայրից դուրս, գտնվող հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 585-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Ստեփանավան համայնքի, Ուրասար գյուղի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0136-0007 կադաստրային ծածկագրով, 0.25482 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության, գյուղ Ուրասար թիվ 1 փոստային հասցեում գտնվող հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 240000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |