2024 թվականի հոկտեմբերի 08-ի դրությամբ քաղաքացի Լաուրիկ Ներսեսի Կիրակոսյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վարձակալության իրավունքով տրամադրված հողի հարկի գումարը կազմում է՝ 359262 /երեք հարյուր հիսունինը հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 316571 /երեք հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 42691 /քառասուներկու հազար վեց հարյուր իննսունմեկ / ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2017-2024թթ. ընկած ժամանակահատվածում իրավահարաբերության պահին գործող կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականաի հոկտեմբերի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ կառուցապատման իրավունքով տրամադրված հողի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականաի հոկտեմբերի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Լաուրիկ Ներսեսի Կիրակոսյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 61 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Լաուրիկ Ներսեսի Կիրակոսյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 359262 /երեք հարյուր հիսունինը հազար երկու հարյուր վաթսուներկու / ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հողի հարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: