Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարտան Ներկարարյանի 2025 թվականի հունվարի 13-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով և և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոց թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Վարտան Ներկարարյանի հայտը բավարարել և նրան տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար՝ 01.01.2025-31.03.2025թթ.:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Հ. Մովսիսյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: