1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո մինչ օրս շարունակվում են գերմանական Կարմիր Խաչի Նոր-Ուլմի տարածաշրջանի և Ստեփանավան համայնքի կապերը: Իրականացվելու է հումանիտար աջակցության նոր ակցիա, որի համար անհրաժեշտ է գումար հատկացնել ճանապարհածախսի և մաքսազերծման գործընթացը կազմակերպելու համար: Ելնելով վերոհիշյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով համայնքի ավագանին որոշում է` 1. Մարդասիրական աջակցության ծրագրի ուղղությամբ կատարվող ճանապարհածախսի և մաքսազերծման աշխատանքներն իրականացնելու համար «Ստեփանավան» հիմնադրամին համայնքի բյուջեից հատկացնել 5.7 մլն ՀՀ դրամ (2019թ. ընթացքում իրականացվելու է երեք ծրագիր, գումարի տրամադրումը կկատարվի համաձայն հաստատված ժամանակացույցի): |